Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- նշել է նա: